
ԱԺ-ում աշխատող «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ անվտանգության աշխատակիցը քաշել է իր ձեռքերից՝ թույլ չտալով իրականացնել հարցազրույց արդարադատության նախարարի հետ:
«Ընդամենը նախարարի հետ հարցազրույց էի ուզում անել, անվտանգության աշխատակիցը բռնեց ձեռքիցս, քաշեց, որ չգնամ: Նախարարը ոչինչ չէր ասում, կանգնել էր, հետո գուցե տհաճ հարց տվեցի, տեղաշարժվեց, անվտանգության աշխատակիցը բռնեց ձեռքիցս ու քաշեց»,- ասել է լրագրողը: