Իշխանության յուրացման գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավորի եղբոր կալանքը դատարանը 1 ամսով երկարաձգել է, սական ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը նախաքննական մարմնին հայտնել է, որ հիմնավոր կասկածը թույլ է եւ հիմնավորման համար ուժեղ հիմքեր են պետք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մեկը մյուսի հետեւից երկարեցնում է իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երեւում:
Դատարանը 2 ամսով երկարեցրել է արցախցի Արմեն Մնացականյանի կալանքի ժամկետը։ Փաստաբան Ռոման Երիցյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դատարանը հայցը մասնակի է բավարարել ու թույլ է տվել, որ միայն մերձավոր հարազատները տեսակցեն Արմեն Մնացականյանին։ Մյուսների համար տեսակցությունները փակ են:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 12-ին ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետի հարցն է քննվելու դատարանում: Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ դարձյալ կալանքի ժամկետը երկարեցնելու համար:
Մնում է՝ դատարանը որոշում կայացնի. կա՛մ նրա կալանքի ժամկետը երկարեցնում է, կա՛մ ազատ արձակում ԱԱԾ մեկուսարանից:
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան