
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
6-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 5.5 միավոր:
Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուել Պետրոսյանը, ովքեր ունեն 5 միավոր:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր:
7-րդ խաղափուլը կկայանա այսօր: