ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերաքննիչ դատարանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի եղբորորդու գործով որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի եղբորորդու քրեական գործով եւ մերժել է նրան ազատ արձակելու բողոքը: Նշենք, որ գործը քննել է դատավոր Վաչե Մարգարյանը, որն առավել հայտնի է ԱԱԾ նախկին տնօրենի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ձայնագրության գործով անցնող դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյան:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում հնչած կրակոցներից սպանվել էր Սեւանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը:

Գործով կալանավորվել է քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին ՝ Լևոն Բանդուրյանը, որի սենյակից հայտնաբերվել է զենք, ու նրա հետ հյուրանոցի սենյակում է եղել եւս մեկ անձ, որը նրա ընկերն է:

Քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին՝ Լևոն Բանդուրյանը և 40-ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ հանգստանալիս են եղել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սևան քաղաքի 37 բնակիչ, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց և Երևան քաղաքի 36–ամյա բնակիչ կնոջ հետ։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով Սևանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ։

Իսկ ինչն է եղել վիճաբանության բուն պատճառը:

ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանված ավագանու անդամ Արսեն Աֆիյանը բարձր է խոսել հյուրանոցում ու նրան նկատողություն է արել քրեական հեղինակության որդին, ինչից էլ սկսվել թեժ խոսակցությունը ու կրակոցներ են հնչել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս