ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Աջափնյակի թաղապետ է նշանակվել ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը։
Ինչպես հայտնի է՝ 2022 թվականին դիմադրության շարժման մասնակիցները գնացել էին Գյումրի եւ Գյումրիում տարեց տղամարդկանց եւ ընդդիմադիր երիտասարդների միջեւ ծեծկռտուք էր սկսվել:
Արդյունքում, ծեծի ենթարկելու գործով անցնում էր նորանշանակ թաղապետի եղբայրը՝ դաշնակցական Գոռ Սարգսյանը եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, որոնք հետագայում դատարանի որոշմամբ անմեց ճանաչվեցին:
Գոռ Սարգսյանն Աջափնյակ վարչական շրջանի նորանշանալ ղեկավար, ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի հարազատ եղբայրն է ու ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի փեսան:
Ասել է, թե եղբայրներից մեկը ընդդիմադիր է, իսկ մյուսը քաղաքական իշխանության թիմակիցներից մեկը, որը քիչ առաջ պաշտոն ստացավ՝ նշանակվելով թաղապետ:
Սոնա Գրիգորյան