
Հայ շախմատիստ Ալեքս Սահակյանը Բրազիլիայում անցկացված շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնության ժամանակ հաղթահարել է 2400 վարկանիշային շեմը: Այսպիսով Ալեքսը արդեն ունի անհրաժեշտ նորմաները և կստանա միջազգային վարպետի կոչում, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Ալեքս Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և իր վարկանիշը բարելավել 36 կետով: