ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքի դատավոր Մասիս Մելքոնյանին է մակագրվել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության գործը։
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024 թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած 43–ամյա տղամարդու՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության և 35–ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ու սպանության գործով կալանավորված են Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» եւ եւս մեկ անձ:
Գործը դատարանում է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան