Հեղափոխությունից ի վեր շուրջ 6 տարի մորուք պահած, հետո սպիտակամորուքի տեր դարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոճափոխվել է։
Այսօր վարչապետը ԱԺ թեժ հարցուպատասխանից հետո տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով.
«Ողջույն սպիտակամորուս»։
6 տարի անց Նիկոլ Փաշինյանի առաջին կտրուկ ոճափոխությունն էր կատարվածը:
Վերհիշելով Փաշինյանի անցյալը՝ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը էվոլյուցիոն 4 փուլ է անցել:
Մասնավորապես, Փաշինյանը մինչ 2018 թվականը սափրվում էր: Նաև պատգամավոր էր սափրված ընտրվել։ Իսկ հեղափոխական քայլերթի ժամանակ սափրվելու հնարավորություն չունեցած ընդդիմադիր գործիչը սկսեց մորուք պահել: Իսկ վարչապետ դառնալուց հետո խնամված մորուք ուներ:
Այս նոր իրողության պայմաններում շատ հետաքրքիր է հետևել ՔՊ խմբակցության պատգամավորներից շատերի վարքագիծը: Մասնավորապես Նիկոլ Փաշինյանին նմանակելով՝ սկսել էին չսափրվել Հովիկ Աղազարյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլոք: Կսափրվե՞ն արդյոք ՔՊ խմբակցության պատգամավորները՝ հետևելով Փաշինյանի օրինակին։