
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 7-13-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
Նոր Նորքում՝ նոյեմբերի 7-ին և 8-ին,
Շենգավիթում՝ նոյեմբերի 7-ին,
Արաբկիրում՝ նոյեմբերի 8-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Շենգավիթում՝ նոյեմբերի 7-ին,
Կենտրոնում, Նոր Նորքում, Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։