ԷկոՔարս ընկերությունը հուսախաբ է արել էլեկտրական մեքենաների վարորդներին։ Բանն այն է, որ ArmLur.am-ը արդեն մի քանի օր է՝ ահազանգեր է ստանում, որ ԷկոՔարս ընկերությանը պատկանող էլեկտրական տրանսպորտի լիցքավորման կայանները գրեթե մեկ ամիս է, չեն աշխատում Կենտրոնում և հարակից վարչական շրջաններում։
Էլեկտրական մեքենաների վարորդները, որոնք հաճախ օգտվում էին ընկերության կայանների ծառայություններից, այժմ կանգնած են մեծ խնդրի առաջ, քանի որ մեքենան մոտ տարածքում լիցքավորելու փոխարեն, ստիպված կիլոմետրեր են անցնում՝ մարտկոցը լիցքավորելու համար։
ArmLur.am-ը զրուցեց ԷկոՔարս ընկերության հետ, մեզ հավաստիացրին, որ կայանները աշխատում են, իսկ չաշխատողների պատճառն այլ է․
«Մեր բոլոր կայանները հիմանականում աշխատում են։ Կան որոշ կայաններ, որ տեխնիկական խնդիրներ ունեն, բայց ընդհանուր առմամբ մենք աշխատում ենք։ Մեր հիմնական կայաններն աշխատում են։ Կան կայաններ, որ չեն աշխատում ընդհանրապես տարածքի հոսանքի հետ կապված խնդիրների պատճառով, դա մեզ հետ կապված չէ»,- փոխանցեցին ԷկոՔարս ընկերությունից։
Վարորդները վրդովված են, քանի որ ընկերությունը վերցրել էր պարտավորություն ապահհովվել վարորդներին լիցքավորման կայաններուվ, սակայն գրեթե մեկ ամիս բամաթիվ բողոքներից հետո ընկերությունը չի շտկում խափանումները։
Մաշտոցի 5, Խորենացի փողոց հասցեներում, Ոսկու շուկայի տարածքում, Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրված կայանները ամիսներ շարունակ չեն աշխատում, իսկ ընկերության օնլայն հավելվածը պարզապես չի աշխատում։
Էմմա Միքայելյան