ՀԱԿ-ի նախկին անդամ, «Հայրենիք և պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը armlur.am լրատվականի հետ զրույցում հերքեց այն խոսակցությունները, թե «Հակակրիմանալ» հասարակական շարժումը հրաժարվել է իր առջև դրած նպատակի իրագործումից:
Հիշեցնենք, որ շարժումը կազմելու էր այն պաշտոնյաների «սև ցուցակը», որոնք յուրացրել են պետության գումարները, թաթախված են կոռուպցիայի մեջ և կրիմինալ են:
Գառնիկ Մարգարյանի խոսքով` գործընթացը շարունակվում է, փաստերը հավաքվում են: Երբ լինի համակարգային փոփոխություն (հիմա բոլորն են թաղված կոռուպցիայի մեջ), այդ ժամանակ էլ բոլոր նյութերը կհրապարակվեն:
Ի դեպ, Գառնիկ Մարգարյանը շարունակում է պնդել, որ սև ցուցակը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը: