ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության` «Ժողովուրդ»-ին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ` այս շաբաթ որոշվելու է ԱԺ նախագահի պաշտոնի ճակատագիրը: Ինչպես հայտնի է՝ այս հարցում երկու հիմնական տարբերակ կա՝ կա՛մ ԱԺ նախագահ է ընտրվում Սամվել Նիկոյանը, կա՛մ ԱԺ-ն պաշտոնապես չի ունենա նախագահ, սակայն դրա լիազորությունները կկատարի նույն Նիկոյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` թեեւ առ այսօր Սերժ Սարգսյանը որեւէ դիրքորոշում չի հայտնել այդ հարցի առնչությամբ, այնուամենայնիվ, Սամվել Նիկոյանն արդեն ԱԺ-ում նեղ օղակով աշխատանքային փոքր խորհրդակցություն է անցկացրել՝ ծանոթանալու ԱԺ հետ կապված տարբեր հարցերի:




Լրահոս