
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլը։
Ղեկավարները հեռախոսով քննարկել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացումը։
Նախագահները հաստատել են նաև իրենց փոխադարձ հետաքրքրությունը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։