Թրամփը Ռոբերտ Քենեդի Կրտսերին առաջադրել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Քենեդի Կրտսերին առաջադրել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնում:

Թրամփը կարծիք է հայտնել, որ ամերիկացիները չափազանց երկար ժամանակ «տառապել են արդյունաբերական սննդի համալիրի և դեղագործական ընկերությունների պատճառով, որոնք խաբեության և ապատեղեկատվության են դիմել հանրային առողջության հարցերում, և Քենեդին կլուծի այդ խնդիրները»:

Քենեդի Կրտսերի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը։ Նախկին դեմոկրատ Քենեդին այս տարի միացավ նախագահական մրցավազքին որպես անկախ թեկնածու, իսկ որոշ ժամանակ անց հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը Թրամփի օգտին:




Լրահոս