
Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Ադիյաման քաղաքից 50 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է 223 հազար մարդ։ Օջախն ընկել է 8 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։