Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման կենթարկեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով նիստը: Այս գործով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին ենթակաները Սեյրան Օհանյանը Յուրի Խաչատուրովը դատարան չեն ներկայացել:

Նիստերի քարտուղարն ասաց, որ մեղադրյալներ Օհանյանն ու Խաչատուրովը պատշաճ ծանուցվել են, իսկ Քոչարյանի ծանուցումը հետ է վերադարձվել չպահանջված նշումով:

Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը առարկեց դատարանի գործողությունների դեմ մեղադրյալ եզրույթը օգտագործելու համար: Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց պատշաճ ծանուցվածներին հարկադրաբար դատարան ներկայացնել:

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի փաստաբանները առարկեցին միջնորդության դեմ, պնդելով իրենց նախկին պաշտպանյալները մեղադրյալի կարգավիճակ չունեն հետևաբար պարտավոր չեն ներկայանալ դատարան, և հարկադրաբար ներկայացնելը իրավաչափ չէ:

Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել մյուս նիստուն նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:




Լրահոս