Խնայողությունների կառավարումն ունակություն է, որը զարգացնելու համար ժամանակ և գիտելիք է հարկավոր:
Superra հավելվածը «հասկանալու», դրա միջոցով երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսեր գնելն ու վաճառելը հեշտացնելու նպատակով Կոնվերս Բանկն ու Ֆիդո ինվեսթ ներդրումային ընկերությունը ներկայացնում են օգտագործման ուղեցույց:
Ինչպե՞ս մուտք գործել Superra
Superra-ի հնարավորություններին ծանոթանալու համար գրանցվելը պարտադիր չէ: Յուրաքանչյուր ոք կարող է Սկզբնական էջից մուտք գործել հավելված որպես Հյուր և ծանոթանալ հավելվածին և առկա ֆինանսական գործիքներին:
Իսկ գրանցվելու համար բավարար է պարզապես էլեկտրոնային հասցեի և հեռախոսահամարի մուտքագրում և հաստատում։
Ինչպե՞ս օգտվել Superra-ից
Superra-ից օգտելու համար գրանցված յուրաքանչյուր անձ կարող է անմիջապես հավելվածի միջոցով դիմել հաշվի բացման համար և համալրել այն: Այդ նպատակով անհրաժեշտ է.
– Գլխավոր էջից սեղմել «Բացել հաշիվ» կոճակը,
– Անցնել հաշվի բացման պարզեցված գործընթացը՝ առանց բանկ և ներդրումային ընկերություն այցելելու: Այնուհետև բացված հաշիվները կարտացոլվեն Գլխավոր էջում,
– Հաշվի համալրման համար սեղմել «Համալրել հաշիվը» կոճակը և համալրել այն անմիջապես Superra հավելվածից՝ բանկային քարտի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով՝ պարզապես պատճենելով հաշվեհամարի տվյալները (բանկային փոխանցում, վճարային տերմինալներ, կանխիկ մուտքագրում և այլն)։
Ինչպե՞ս իրականացնել գործարք Superra-ում
Superra հավելվածում առքի գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է «Գլխավոր» կամ «Պարտատոմսեր» էջերից ընտրել նախընտրած արժեթուղթը, լրացնել ծավալը և սեղմել «Գնել» կոճակը։
Իսկ վաճառքի համար՝ «Պորտֆել» էջից ընտրել այն արժեթուղթը, որը ցանկանում եք վաճառել, լրացնել ծավալը և սեղմել «Վաճառել»։
Superra հավելվածում առքի և վաճառքի գործարքները կատարվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Կարևոր է իմանալ նաև, որ հավելվածում վաճառել կարելի է նույն տիրույթում գնված արժեթղթերը:
Ի՞նչ անել, եթե առկա են Superra-ին առնչվող հարցեր
Հավելվածի «Գլխավոր» էջի «Հարցեր» բաժնում տեղադրված են «Հաճախ տրվող հարցեր»-ի պատասխանները։
Դեռ ունե՞ք հարցեր, «Ավելին» բաժնից մուտք գործեք «Զանգերի կենտրոն» բաժին և կապ հաստատեք մասնագետի հետ։
Մանրամասների համար.
Ֆիդո Ինվեսթ` 041000880, 011800808, https://www.fidoinvest.am/am/pages/index/Superra/
Կոնվերս Բանկ՝ 010 511 211
Կոնվերս Բանկը և Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերությունը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: