
Կոնվերս Բանկն արդեն հինգերորդ անգամ արժանանում է Commerzbank AG բանկի որակի գերազանցության «STP Excellence Award» հեղինակավոր մրցանակին: Այն Բանկին է շնորհվել SWIFT համակարգով իրականացվող միջազգային փոխանցումների կատարողական բարձր մակարդակի ապահովման համար:
«Այս հեղինակավոր մրցանակը վկայում է Կոնվերս Բանկի կողմից միջազգային փոխանցումների ոլորտում մատուցվող ծառայությունների բարձր որակի, միջազգային չափորոշիչներին համապատասխանության, ինչպես նաև արդյունավետ աշխատանքի մասին»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Նշվում է, որ Բանկը «STP Excellence Award» մրցանակակիր է դարձել նաեւ 2018, 2019, 2020, 2022թթ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: