ՖՈՏՈ․ Նիկոլ Փաշինյանը երեկոն կանցկացնի Ֆելիչի ռեստորանում. ում հոբելյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար թեժ է լինելու։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետը, ըստ երևույթին, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի օգնական Վրեժ Դուրգարյանի մայրիկի 80 ամյակին։ Միջոցառումը տեղի է ունենալու Felice(Ֆելիչի) ռեստորանում։

Հարկ է ընդգծել, որ Վրեժ Դուրգարյանը Կարեն Դուրգարյանի հորեղբոր որդին է: Նշենք, որ Կարեն Դուրգարյանը այս պահին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն է: Վրեժ Դուրգարյանն էլ կարելի է ասել գրեթե բոլոր պաշտոնական այցերի ժամանակ ուղեկցում է վարչապետի ընտանիքին։

Հ. Գ. Կառավարության ArmLur.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Վրեժ Դուրգարյանի մայրիկի ծննդյան արարողությանը, սակայն ArmLur.am-ի ճշտող հարցին, թե արդյոք նման բան եղել է, թե ոչ, Վրեժ Դուրգարյանն ասաց, որ ո՛չ, նման բան չի եղել և ոչ մի պաշտոնյա չի մասնակցել իր մայրիկի 80 ամյակի արարողությանը:

 




Լրահոս