
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների համաձայն` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Երեւանի քննչական գլխավոր վարչության պետի կադրերի գծով տեղակալ Արսեն Ղազարյանին: Մեր աղբյուրների հավաստմամբ` Ղազարյանն իրեն լավ չի դրսեւորել եւ ոստիկանություն դիմած նոր կադրերի հետ շատ կոպիտ է խոսել` պաշտոնյային ոչ հարիր ձեւով: Թեեւ աշխատանքից ազատելու պատճառներից մեկն էլ եղել է Ղազարյանի հորեղբորորդին, ով Լեւոն Սարգսյանի թիկնապահ Արմեն Սարգսյանից` Գայդից, ապօրինի ճանապարհով ձեռք բերված Bentley ավտոմեքենա է գնել: Այսինքն` ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Ղազարյանի հորեղբորորդին չմաքսազերծված մեքենա է վարում կամ վարել: