Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն բասկետբոլիստների ցանկը, որոնք կնախապատրաստվեն Ավստրիայի դեմ նոյեմբերի 24-ին կայանալիք աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը։
Հայաստանի հավաքական.
Անդրե Սպայթ Մկրտչյան
Դանիել Կիրակոսյան
Դանիել Գևորգյան
Տիգրան Մկրտումյան
Ալեքսեյ Չիժենոկ
Յուրա Մելիքյան
Քրիս Զոնս
Զակ Տավիտյան
Գաբրիել Աճեմյան
Արտյոմ Թավաքալյան
Ալբերտ Թադևոսյան
Արկադի Մկրտիչյան
Քրիստիան Վիտալ
Արայիկ Գևորգյան
Կարեն Մելիքյան
Երկարատև ընդմիջումից հետո հավաքական է վերադառնում Արտյոմ Թավաքալյանը։ Փորձառու բասկետբոլիստն ազգային թիմում հանդես է եկել 2016-17 թվականներին։ Առաջին անգամ ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղին կարող է մասնակցել Դանիել Գևորգյանը։
Ազգային հավաքականի նորեկներից է նաև 19-ամյա Դանիել Կիրակոսյանը։
Ազգային հավաքականի պաշտոնական խաղերում նորամուտը կարող է նշել նաև Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Չիժենոկը, որը հանդես է գալիս Ռուսաստանի Սուպերլիգայում։
Առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի ամերիկացի խաղացող Քրիստիան Վիտալը։ Վերջինս այս տարի ստացել է ՀՀ քաղաքացիություն և կարող է ներկայացնել Հայաստանի հավաքականը, սակայն Վիտալը և հավաքականի առաջատար բասկետբոլիստ Քրիս Զոնսը համարվում են նատուրալիզացված խաղացողներ, և ըստ ՖԻԲԱ-ի կանոնադրության նրանցից միայն մեկը կարող է լինել հայտացուցակում։
Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը այսօրվանից կսկսի ուսումնամարզական հավաքը «Օլիմպավանում»։