
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նոյեմբերի 16-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ն կդադարեցվի Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 18-ի 06:00-ն՝ Խորենացի փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա» ընկած հատվածի երթևեկությունը:
Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է բնակիչների ներողամտությունը: