ԻՆՉՆ Է ԵՂԵԼ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Արտաշատ քաղաքի սպանությունից. մասնավորապես, կրակոցի պատճառը երեխաների միջեւ տարաձայնությունն է եղել, ու, փոխարենը երեխաների վեճը հարթեն, ծնողներն ավելի են իրավիճակը թեժացրել, եւ մի կաթիլ մեղրի պատմության հետեւանքով կրակոցներ են հնչել, եւ արդյունքում՝ 2 զոհ։

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրահանգ է տվել, որ կոնկրետ անձանց տան մոտ ոստիկանությունը հսկողություն իրականացնի՝ հնարավոր վենդետան կանխելու նպատակով։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր. «Նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ: 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է եւս մի հաղորդում. բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արարատի տարածքային ստորաբաժանումների ծառայողները եւ Արարատի մարզի պարեկները րոպեներ անց դեպքի վայր են մեկնել՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։

Մեկնել են նաեւ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալներն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթեւոսյանը եւ Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետեւանքով Արտակ Մաթեւոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Միջադեպի հետեւանքով 2 անձ մահացել է, 4-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։

Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել են հետագա զարգացումերը եւ պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։

Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:

Քննչական գործողությունները եւ օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐՈՎ ՀԱՐԿ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:

Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի եւ գազոլինի մանրածախ առեւտրով զբաղվող ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, հարկերը չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի հունվար ամսից մինչեւ 2023 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում թաքցրել են ընկերության հարկման օբյեկտը: Մասնավորապես, վաճառքներ իրականացնելիս չեն տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վեց անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով կետով, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ Չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ համակցված՝ գրավ եւ բացակայելու արգելք։

Նախաքննության ընթացքում ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը եւ պետական բյուջե են վճարել 118 000 000 ՀՀ դրամ։

 

 




Լրահոս