ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուր շնչառական վարակների թիվը սեզոնի համեմատ քիչ են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները թերեւս փաստում են այն, քանի որ 2024 թվականի սեպտեմբերին արձանագրվել է սուր շնչառական վարակների 11 հազար 231 դեպք։

Սակայն հարկ է նշել, որ նախորդ տարվա՝ 2023 թվականի սեպտեմբերի համեմատ, այս ցուցանիշն ավելացել է 364-ով։ Նախորդ տարի սուր շնչառական վարակներով հաշվառվել է 10 հազար 867 մարդ։

«Ժողովուրդ» օրաթերթը, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներն ուսումնասիրելով, նկատել է, որ բոլոր տեսակի անգինաների դեպքում հիվանդների քանակի աճ է նկատվել։

2024 թվականի սեպտեմբերին բոլոր տեսակի անգինաներով վարակվածների թիվը կազմել է 228, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում 110 դեպք է հաշվառվել։

Սուր շնչառական վարակները հանդիսանում են աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբ, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառելով՝ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, եւ այլ վիրուսային հարուցիչներ։

Դրանք կարող են ընթանալ ծանր եւ առաջացնել բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը եւ այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Հիշեցնենք, որ սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաեւ բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը հիշեցնում եւ հորդորում է.

գ Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,

գ խուսափե՛ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,

գ եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց եւ մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը եւ բուժումը,

գ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին եւ մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,

գ մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի եւ սուր շնչառական վարակների բուժման համար,

գ հագնվե՛ք եղանակին համահունչ,

գ պահպանե՛ք հազի եւ փռշտալու վարվելակարգը,

գ օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,

գ հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները,

գ հետեւե՛ք անձնական հիգիենային։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԵՌՈՒ ՏՂԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՔՊ-ԻՑ

Նախկինում գրել ենք, որ այս տարվա սեպտեմբերի 10-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի հարազատը՝ ազգային պարկի աշխատակիցներից մեկը, ինքնաշեն ատրճանակից կրակ է բացել այդ ազգային պարկի տնօրենի օգնական, Նիկոլ Փաշինյանի քեռու տղա, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակիչ Մամիկոն Հովհաննիսյանի ուղղությամբ, որից հետո Մամիկոնը ազգային պարկից արձակուրդ է վերցրել։ Դիլիջանի ազգային պարկի աշխատողներից մեկը, իր անունը չհրապարակելու պայմանով, հայտնեց, որ Մամիկոնի վրա կրակել են նրան վախեցնելու նպատակով, քանզի դրանից առաջ Մամիկոնը Դիլիջանի ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի «Ճիլկուտ» տարածքում հայտնաբերել է 2 հեկտար մակերեսով ապօրինի օգտագործվող հողամաս, որտեղից ավազ է հանվել։ Այդ մասին Մամիկոնի եւ Դիլիջանի ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանի միջեւ տհաճ խոսակցություն է տեղի ունեցել։ Ազգային պարկի աղբյուրը հայտնեց, որ Մամիկոն Հովհաննիսյանը արձակուրդից վերադարձել է. նա նոյեմբերի 8-ի դրությամբ մտադիր էր դիմում գրել, դուրս գալ ՔՊ կուսակցությունից եւ ազգային պարկում աշխատանքից։ Մեր աղբյուրը հայտնեց, որ կարապը, գայլաձուկը եւ խեցգետինը բարձած սայլը՝ Դիլիջանի ազգային պարկը տարբեր կողմեր են քաշում, որպես «սայլը տարբեր կողմեր քաշողներ» նշելով Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին, նրա տեղակալ Արման Բազինյանին եւ Դիլիջանի  ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանին։ Նիկոլ Փաշինյանի քեռու տղա Մամիկոն Հովհաննիսյանը նախկինում դատված է եղել։ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի ինժեներ  Մամիկոն Հովհաննիյանը, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու եւ ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի  առերեւույթ կեղծված լինելու մասին: 2019թ. հունիսի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 200 հազար դրամի չափով տուգանքի: Մ. Հովհաննիսյանը 2022 թվականի հունիսի 8-ից ՊՈԱԿ-ում զբաղեցնում է տնօրենի օգնականի պաշտոնը։ Վերջինս ունի միջնակարգ կրթություն, աշխատանքի ընդունվելիս ներկայացրել է տեղեկանք այն մասին, որ սովորում է Հայաստանի եվրոպական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում «կառավարում» մասնագիտությամբ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս