Եվրոպական խորհրդարանում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպել են ԵՄ-ում Հայաստանի ու Ուկրաինայի ներկայացուցչությունները:
Եվրոպական խորհրդարանի անձնակազմն ու այցելուներն առիթ կունենան առաջիկա օրերին վայելելու Սերգեյ Փարաջանովի հատընտիր գործերը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որտեղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար:
Լիաննա Սարգսյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Սարգսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: