ՔԿ-Ն ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2024թ. հունիսի 11-ին Երեւան քաղաքի Շինարարների փողոցում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության եւ վերջինիս ուղեկցողի՝ 35-ամյա Բ. Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:

 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որի նախաքննության կատարումը հետագայում շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, իրականացված հսկայածավալ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործության կատարմանը նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, անհատականացվել են նրանց գործողությունները, որոնց նախաքննական մարմնի կողմից տրվել են համարժեք իրավական գնահատականներ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ԱԱԾ  սերտ համագործակցությամբ իրականացված նախաքննության ընթացքում փաստվել է, որ Ս.Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ. Ստեփանյանը մի խումբ անձանց՝  Ա. Կուրեղյանի, Հ.Սահակյանի եւ Սու.Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել հրազեն եւ փամփուշտներ, այնուհետեւ Ա.Կուրեղյանի հետ կազմակերպել եւ ղեկավարել են մյուս հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ս.Գրիգորյանին:

Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ռ. Ստեփանյանի եւ «Ֆազ» մականվամբ հայտնի Ս.Գրիգորյանի միջեւ, անձնական հարցի կապակցությամբ, դեռեւս 2018 թվականից ձեւավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ. Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս. Գրիգորյանի եւ վերջինիս մտերմուհու վերաբերյալ:

Այս կապակցությամբ Ս. Գրիգորյանը, պատժելու նպատակով, համախոհների հետ առեւանգել է Ռ. Ստեփանյանի հիշյալ մտերիմին, վերջինիս իր կամքին հակառակ, ապօրինի ազատությունից զրկելով, ծեծի են ենթարկել՝ պահանջելով հայտնել վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները եւ միայն Ռ. Ստեփանյանի միջամտությամբ նա ազատ է արձակվել՝ հետագայում վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով:

Որոշ ժամանակ անց Ս. Գրիգորյանը հեռախոսազանգով Ռ. Ստեփանյանի հիշյալ մտերիմ անձից կրկին փորձել է պարզել իրեն հետաքրքրող տեղեկությունները, սակայն ստանալով մերժում՝ սպառնացել է սպանել վերջինիս եւ իր հետ գտնվողներին։ Ս. Գրիգորյանի եղբայրը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2021թ. հունվարի 13-ին «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում, Ռ. Ստեփանյանի մտերիմի եւ նրա հետ եղած անձանց պատժելու շարժառիթով, կրակոցներ են արձակել իրենց ավտոմեքենաների մեջ գտնվող Ռ. Ստեփանյանի, Ա. Կուրեղյանի եւ նրանց մյուս կողմնակիցների ուղղությամբ:

Այս դեպքերից հետո Ս. Գրիգորյանի եւ Ռ.Ստեփանյանի միջեւ ձեւավորվել են լարված, թշնամական հարաբերություններ:

Քննությամբ պարզվել է, որ հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում` զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ձեւավորված թշնամական հարաբերությունների վերջնարդյունքում Ռ. Ստեփանյանը Ս. Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հերթական պլանն է կազմել:

Շարունակությունը ArmLur.am կայքում

 

 

 

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբաների բողոքը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանը:

«Տեղեկացնում եմ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով իմ եւ պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները։

Ի թիվս այլնի, ներկայացրածս վճռաբեկ բողոքում բարձրացրել եմ ՔԴՕ 483-րդ հոդվածի 7-րդ մասի միատեսակ կիրառության եւ ձերբակալման իրավաչափության մասին Վճռաբեկ դատարանի 2024թ. կայացրած որոշումների մինչ այդ իրականացված ձերբակալման իրավաչափության վրա չանդրադառնալու վերաբերյալ հարցերը», – գրել է նա։

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին եւ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։

 

 

32 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԳՈՂՈՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Նոյեմբերի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երեւանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երեւան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա եւ հեռացել:

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երեւան քաղաքի քրեական ոստիկանները, Էրեբունու քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ, Արարատի մարզի Այնթապ գյուղի Երեւանյան խճուղու հարակից կիսակառույց շինության տարածքում գողոնը հայտնաբերել են ամբողջությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունու քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

 

 

 




Լրահոս