
ՔՊ-ականները նոր փոփոխություններ են նախաձեռնել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որով մի շարք մարմինների հաշվետու են դարձնում խորհրդարանին:
ՔՊ-ականների նախագծով՝ գարնանային նստաշրջանից մինչեւ ամառային արձակուրդների հատվածը Հակակոռուպցիոն կոմիտեի, Քննչական կոմիտեի, ՊԵԿ-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահները տարեկան մեկ անգամ խորհրդարանում ներկայացնեն հաշվետվություն՝ նախորդ տարվա իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները:
Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Արսեն Թորոսյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:
Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ նոյեմբերի 15-ի հերթական նիստում:
Քրիստինա Մուշեղյան