Որոնք են ՀՀ խոշոր հարկատու բանկերը և որքան հարկ են վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում բացի հայտնի խոշոր հարկատուներից՝ ԶՊՄԿ-ից, «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ից (Mobile Centre), «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ից, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ից, խոշոր հարկատուներ են նաև ՀՀ բանկերը։

ArmLur.am-ը, 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելով, նկատեց, որ 2024 հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Ամերիաբանկ»-ն առաջին խոշոր հարկատուն է բանկերի ցուցակում։ «Ամերիաբանկ»-ի հարկերի ծավալը առաջին ինը ամիսներում կազմել է 20.4 մլրդ դրամ։

Հարկատու բանկերի հաջորդ հորիզոնականում երկրորդ խոշոր հարկատուն «Ակբա բանկ»-ն է, որը ՀՀ պետական բյուջե է վճարել 10.9 մլրդ դրամ հարկ։

Երրորդ տեղում «Ինեկոբանկն» է 9.5 մլրդ դրամի հարկային մուտքերով։

Չորրորդ հորիզոնականում «Արդշինբանկ»-ն է, որը վճարել է 8.1 մլրդ դրամ հարկ։

Հնգյակն ամփոփում է «Յունիբանկ»-ը, որի հարկային մուտքերը կազմել են 6.7 մլրդ դրամ։

Հարկ է նշել, որ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ «Ամերիաբանկ»-ի և «Արդշինբանկ»-ի հարկային մուտքերը նվազել են, իսկ «Ակբա բանկ»-ի, «Ինեկոբանկ»-ի և «Յունիբանկ»-ի հարկային մուտքերը որոշ տոկոսներով ավելացել են։

Էմմա Միքայելյան 




Լրահոս