
84 տարեկանում մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ, դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան։ Այս մասին հայտնել է կինոփորձագետ Վյաչեսլավ Շմիրովը։
Մահվան պատճառը չի նշվում։
Սվետլիչնայայի ֆիլմագրությունը ներառում է մի քանի տասնյակ ֆիլմեր, ամենահայտնիներից են «Ադամանդե ձեռքը», «Գարնան տասնյոթ ակնթարթ»-ը, «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «Աստվածուհի. ինչպես ես սիրեցի» և այլն։