Ի՞նչ է կատարվել «Գոյ» թատրոնի նստացույցի ժամանակ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե 10 օր է, ինչ «Գոյ» թատրոնը շարունակում է նստացույցը։ Նստացույցը սկսվել է նոյեմբերի 2-ից։

Շուրջ 10 օր տևած նստացույցի ժամանակ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի գլխավորությամբ դիմել են տարբեր կառույցների՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակից սկսած։

Հավելենք նաև, որ օրերս էլ «Գոյ»-ի անձնակազմը ՀՀ ԿԳՄՍՆ շենքի մոտ էր՝ տեսնելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, սակայն հանդիպել են ԿԳՄՍՆ տեղակալ Դանիել Դանիելյանին։

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի 23 դերասաններ դիմել էին ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարության գործողությունները և որպես հետևանք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից սույն թվականի հունվարի 30-ին Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված կազմակերպությունների «ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ «ԳՈՅ» ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումները ոչ իրավաչափ ճանաչել։

Աննա Սրապիոնյան




Լրահոս