Ծխելու դեմ պայքարի օրիգինալ միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է ծխելու դեմ պայքարի օրիգինալ մեթոդ կիրառելու իր մտադրության մասին:

Ըստ այդմ, ծխախոտ արտադրող ընկերություններին օրենսդրորեն կպարտավորեցնեն ծխախոտը վաճառել հասարակ ստանդարտ պաթեթավորված տեսքով: Առողջապահության նախարար Ջեյն Էլիսոնը հայտարարել է որ անկախ հետազոտությունների արդյունքներով՝ ոչ բրենդային փաթեթավորումը կօգնի նվազեցնել ծխախոտի օգտագործման մակարդակը, ինչպես նաև ծխախոտը պակաս հրապուրիչ կդարձնի երեխաների համար:

Ծխախոտ արտադրողները, սակայն, կարծում են, որ դա ձեռնտու կլինի միայն կեղծ ապրանքատեսակներ արտադրողներին. հայտնում է bbc-ն:




Լրահոս