Ենոքավանից ՍՄՍ հաղորդագրության միջոցով կեսգիշերին փաստացի արված պաշտոնանկություններից բացի, Նիկոլ Փաշինյանը այլ հրահանգներ էլ է տվել:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկ ու հանձնարարություններ է ստացել:
Ըստ այդմ, ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա ժամերին ու օրերին քրեական գործերի հարուցումների մեծ շարք է սպասվում, որոնց մեջ լինելու են նաեւ ՔՊ-ականներ։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կառավարության հայտնի նիստին տված փաստացի պատիժների հրահանգից հետո նաև ՍՄՍ-ով ցանկ է տվել․ ովքեր պետք է ըստ Նիկոլ Փաշինյանի պատժվեն: Ու նաև ժամանակ է տվել՝ գործի անցնելու։
Դատելով իրավիճակից՝ Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ, առաջիկայում հարուցումների շարք կսկսվի: