
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտին է մոտենում 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Նախավերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 9 հնարավորից ունի 8 միավոր:
Հայ շախմատիստներից առաջատարների շարքում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ունի 7 միավոր և կիսում է 2-7-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Արամ Հակոբյանը ունի 6.5 միավոր:
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանն ունեն 6 միավոր: