Ինչպես է մեկնաբանում ՔՊ անդամ Էմմա Պալյանը պաշտոնանկությունների մասին լուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վերջին թեժ նիստից հետո պաշտոնանկությունները չուշացան։ Երեկ ուշ երեկոյան մամուլում շրջանառվեցին մի շարք պաշտոնյանների անուններով, ում հրահանգ է իջեցվել աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: Հենց երեկ մի քանիսի դիմումի մասին լուրը հաստատվեց, իսկ մի քանիսը դեռ շարունակում են լռել այդ մասին:

ArmLur.am-ը կապ հաստատեց իշխող քաղաքական ուժի անդամ Էմմա Պալյանի հետ՝ հասկանալու համար ինչն է նման իրավիճակի պատճառը, վերջինս կոչ արեց հետևել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությանը՝ ըստ որի ազատման դիմում գրելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ սլաքներն ուղղված են դեպի ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Էմմա Մարտիրոսյան

 




Լրահոս