«ՔՊ»-ում տիրող խառնաշփոթը շարունակվում է, սակայն հենց «ՔՊ»-ի ներսում մեկը մյուսից տեղյակ չեն։
Երեկ ուշ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ մեկը մյուսի հետևից հրաժարականի դիմում են գրել իրավապահ համակարգի մի շարք պաշտոնյաներ։
Արդեն այսօր առավոտյան պարզ դարձավ, որ հրաժարականի պաշտոնական դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի համար ավելի ուշ հայտարարություն կտարածեն։
ArmLur.am-ի տեղեկություններով սլաքներն ուղղված են դեպի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Համաձայն ստացված տեղեկությունների՝ իրավիճակը գնալով լարվում է և գիշերային պաշտոնանկությունները դեռ շարունակվելու են։
Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պաշտոնանկություններ են սպասվում, քանի որ ուրբաթ օրը կայացած կառավարության նիստում Փաշինյանն ակնարկեց՝ «իմ համբերության բաժակը լցվել է, ես որոշումներ եմ կայացնելու»:
ArmLur.am-ը կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ է կարծում այս մասին, ինչի՞ համար և ինչի՞ հետևանքով են այս պաշտոնանկությունները։
Վերջինս ArmLur.am-ին ասաց․
«Չեմ նայել, տեղյակ չեմ ես։ Երբ տեղեկացա՝ կզանգեմ»։
Աննա Սրապիոնյան