Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները համատեղ ստուգայց են կատարել երևանյան մի քանի ակումբներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են տարբեր վարչական իրավախախտումներ, մասնավորապես սահմանված ժամից հետո լռության, հանրային սննդի, խմիչքի և 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու վերաբերյալ կանոնների խախտման մասով: