ԽՈՍՏՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հոկտեմբերին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` Բուլկիին, «Ժողովուրդ»-ը հարց էր ուղղել, թե ինչու Սեւանա լճի ափերը չեն մաքրվում, վերջինս էլ վստահեցրել էր, թե նման բան չկա` ավելացնելով. «Ձեր նման մտածողներից մի քանի հոգի հավաքում եք` ռադիկալ, ես կազմակերպում եմ ձեր այցելությունը, դուք էլ գնում եք, տեղում տեսնում եք, եւ ձեր հարցերը կառուցապատողին ուղղում եք»: «Ժողովուրդ»-ը նախապես հրապարակավ ժամադրվեց նախարար Արամ Հարությունյանի հետ` պատրաստակամություն հայտնելով նոյեմբերի 5-ին նրա հետ շրջայց կատարել Սեւանա լճի ափերով: Սակայն բնապահպանության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արեւիկ Զատիկյանը մեզ տեղեկացրեց, որ նախարարը պատասխանել է, թե օրերս իրենք Սեւանա լճում պետք է մանրաձուկ լցնեն, եւ նախարարն այդ օրը կարող են շրջայց կատարել մեզ հետ: Սակայն երեկ նախարար Բուլկին, առանց «Ժողովուրդ»-ի, իր սիրելի լրատվամիջոցների հետ գնացել է Սեւանա լիճ, ու ներկայացրել «մաքրված» տարածքները (տե՛ս լուսանկարը) : Հիմա որ ասենք ստախոս, կարո՞ղ է Արամ Հարությունյանը վիրավորվի: Բայց փաստ է չէ՞:




Լրահոս