ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ, ինչո՞ւ հեռացավ պաշտոնից․ փաստեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում արված հայտարարությունները, փաստորեն, անհետեւանք չմնացին: Երեկ գիշեր արդեն Կառավարությունից զանգահարել են ՀՀ 6 պաշտոնյաների եւ ասել, որ պետք է հեռանան:

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ով ինչու հեռացավ աշխատանքից:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան

Կառավարության նախորդ նիստին Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհություն հայտնեց այս կառույցի աշխատանքից, թեեւ Վահե Ղազարյանին հեռացնելու պահանջ Փաշինյանի առջև դրել էին նաև արեւմտյան ուժերը, որոնք ֆինանսավորում են ՆԳ նախարարության շատ ծրագրեր։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյան

Այս պաշտոնյայի հեռացման համար ճակատագրական էր թերեւս Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած աղմկահարույց լսումները՝ ԱԺ-ում՝ իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

Այս նիստից հետո Քյարամյանի պաշտոնանկությանը հասնելու համար լուրջ ջանքեր գործադրեց Անդրանիկ Քոչարյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան

Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում Նիկոլ Փաշինյանը դժգոհեց Հակակոռուպցիոն նորակառույց մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի աշխատանքից։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան

Գնել Սանոսյանի հեռացման հարցը վաղուց էր դրված Փաշինյանի սեղանին, սական համապատասխան փոխարինողի հարցով պայմանավորված ձգձգվում էր: Փաշինյանը դժգոհ էր Սանոսյանի աշխատանքից եւ ասֆալտապատման որակից:

Բացի այս, Սանոսյանը կոռուպցիայի մեջ էր թաթախված, իր հարազատներին, ծանոթներին տեղավորել էր նախարարությունում։ Մամուլը գրեց նաեւ, որ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանից թեեւ հրապարակավ դժգոհություն չէր հայտնել Փաշինյանը, բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ հարկային մուտքերի մասով դժգոհություններ եղել են, Փաշինյանը նաեւ ասել է, որ որեւէ նախկին պաշտոնյայից չի կարողացել Բադասյանը գումարներ հետ վերցնել:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան

Դե իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնանկությունը հասունացել էր վաղուց եւ դեռ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո Անդրեասյանի պաշտոնավարման հետհաշվարկը սկսված էր:

Այսպիսով, 6 պաշտոնյաներ հեռացան, որ Նիկոլ Փաշինյանին հանկարծ չասեն թույլ ղեկավար։

Հետաքրքիր է՝ ովքեր կփոխարինեն հեռացվածներին, որ Փաշինյանն ուժեղանա:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս