Փարաքարի գյուղապետերը՝ կրիմինալի կիզակետում․ ՔՊ-ական գյուղապետը հարցաքննվել է․ ինչին են սպասում իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով Փարաքարի ՔՊ-ական գյուղապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հարցաքննվել է:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Փարաքարի ՔՊ-ական գյուղապետերը հայտնվում են կրիմինալի կիզակետում:

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը գիշերային ակումբում կռիվ կինո է սարքել եւ նախկինում ազատազրկված է եղել: Վերջինիս պաշտոնից ազատեցին ու կալանավորեցին՝ արդյունքում գյուղապապետ նշանակելով ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանին, ով հերթական անգամ կրիմինալի կիզակետում է: Այս պահին աղմկահարույց կրակոցներով որեւէ անձ կալանավորված չէ:

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Աջափնյակի կրակոցներից։ Եղբայրը կրակել է եղբոր վրա ու նրան զրկել կյանքից։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Աջափնյակում հայտնի «Վլե»-ի ավտոլվացման կետի մոտ են գնացել մի խումբ տղաներ հարցերի պարզաբանման նպատակով։ Լվացման կետը պատկանել է Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերոջը, որը նույնպես դեպքի վայրում է եղել՝ իր ընկերների կողքին լինելու ու նրանց վրա եկած անձանց, ըստ էության, պատասխան տալու համար։

Արդյունքում ավտոլվացման կետի մոտ հնչել են կրակոցներ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, որը կռվի է գնացել եղբոր հետ, հանել է զենքն ու կրակել, ինչի հետեւանքով փամփուշտը դիպել է իր եղբորը։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։

Shamshyan.com-ը գրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Կրակոցներից մեկ անձ սպանվել է։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով, ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից:

Քնար Մանուկյան




Լրահոս