
Հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը։ Դատարանը որոշել է ևս երեք ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը։
Արմեն Աշոտյանը տնային կալանքի տակ է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում։
Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։