Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք․ Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը շարունակում է հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը:

«Կան տարածքներ, որոնք ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց, այնուամենայնիվ, այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են: Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր: Ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև վարձակալության գինը, վերադառնում են Երևանի քաղաքապետարանին: Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք և ստանալու ենք ավելի կանաչ ու մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,- գործակարգավարական նիստի ընթացքում ընդգծել է Տիգրան Ավինյանը:




Լրահոս