
ArmLur.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ ընդդիմադիր մի քանի եւ իշխանական ընդամենը մեկ պատգամավորի համար փակ ձեւաչափով շրջայց է կազմակերպել ՀՀ ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններ՝ իրականացվող աշխատանքներին և հայկական ռազմարդյունաբերական արտադրանքին ծանոթանալու համար:
ArmLur.am-ի տեղեկություններով` չլուսաբանված այս շրջայցին ներկա են եղել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը, Սեյրան Օհանյանը, Ագնեսա Խամոյանը, Թադևոս Ավետիսյանը, ՔՊ-ից` միայն Հայկ Սարգսյանը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նմանատիպ այցերը կրելու են հաճախակի բնույթ։