
Ադրբեջանը շարունակում է ակտիվ ռազմականացումը և մինչև 2025 թվականը ավելացնում է ռազմական ծախսերը մինչև 4 միլիարդ 939 միլիոն դոլարով: Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
2025 թվականի ծախսերի կառուցվածքում 2 միլիարդ 665,2 միլիոն մանաթը նախատեսված է զինված ուժերին, 467 միլիոն 917 հազարը՝ ազգային անվտանգությանը, 540 միլիոն 314 հազարը՝ սահմանային ծառայությանը։ Նաև 4 մլրդ 717,4 մլն մանաթ է նախատեսված պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտին առնչվող այլ գործողությունների համար։