Հաշվեքննիչ պալատին Էկոնոմիկայի նախարարությունը չի տրամադրել տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ է արձանագրվել պետական մի մարմնի կողմից մյուսի գործունեությունը ստուգելիս կամ հաշվեքննելիս։

ArmLur.am-ի տեղեկություններով` Հայաստանի Համրապետության հաշվեքննիչ պալատի 31.10.2024 թվականի թիվ 114-Ա հավելվածում ներկայացված եզրակացության համաձայն` Էկոնոմիկայի նախարարությունը Հաշվեքննիչ պալատին չի տրամադրել 6.5 միլիարդ դրամի չափով իրականացված ծրագրային ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչը անհնար է դարձրել հաշվեքննել ստուգման ենթակա ծավալի 26 տոկոսը։

Հաշվեքննիչ պալատը, շարունակելով ստուգումները կամ հաշվեքննությունը, Էկոնոմիկայի նախարարության 2024 թ առաջին վեց ամսվա գործունեության մնացած հասանելի հատվածում` հայտնաբերել են բազմաթիվ անհամապատասխանություններ։

Նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը ապացուցում է վերջերս առավել ցայտուն դրսևորված փաստը` ՔՊ-ում չկան գրագետ կադրեր։

Նրանք կարող են խոսել ԱԺ-ում, վեճեր հրահրել ընդդիմախոսների հետ, բայց կոնկրետ աշխատանքի` գործադիրի ոլորտում համատարած ձախողումներ են` տարածքների հանձնում, կապիտուլիացիա, արտաքին պարտքի աճ, անվերջ արհավիրքներ։

Էմմա Միքայելյան




Լրահոս