Տուժողը ճանաչեց իր զարդերը. բնակարանագողերը կալանավորված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 22.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում  հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ` 1963 թ. ծնված Օֆելյա Ղ.-ի բնակարանի պատուհանի ճաղավանդակը կոտրելով և պատուհանը բացելով` ննջասենյակից գողացել են 19.5 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:

Ս/թ. փետրվարի 22-ին հաղորդվել էր այլ բնակարանային գողություն կատարելու համար 1979 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Ալեքսանդր Ք.-ին և 1982 թ. ծնված, նախկինում 8 անգամ դատված Արմեն. Ա.-ին  ձերբակալելու մասին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ` Օֆելյա Ղ.-ի դուստրը` 1985 թ. ծնված Ազգանուշ Խ.-ն, Ալեքսանդր Ք.-ի  տնից խուզարկությամբ հայտնաբերված բիժուտերիայի մեջ ճանաչել է իր թևնոցը և հայտարարել, որ այն պատկանում է իրեն:

Ալեքսանդր Ք.-ն և Արմեն. Ա.-ն կալանավորված են:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս