Ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանին եւ Նարեկ Զեյնալյանին. ՔՊ-ն որոշում կկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ կուսակցությունն այսօր վարչության նիստում որոշում կկայացնի պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Նարեկ Զեյնալյանի վերաբերյալ:

Ավելի վաղ ՔՊ կուսակգության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ի լսումների ժամանակ Քննչական կոմիտեի և ՔՊ պատգամավորի միջև միջադեպի պատճառով կարգապահական վարույթներ են հարուցված: ՔՊ կարգապահական հանձնաժողովը եկել է այն համոզման, որ պատգամավորները ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք Արգիշտի Քյարամյանի նկատմամբ և խախտել են պատգամավորի էթիկայի վարքականոնը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ կարգապահական հանձնաժողովը առաջարկել է կուսակցության վերադաս մարմնին՝ ՔՊ վարչությանը, հասնել պատգամավորների մանդատից հրաժարվելուն։

Այսօր՝ կուսակցության վարչության նիստում, ի թիվս այլ հարցերի, կորոշվի նաեւ այս պատգամավորների մանդատի հարցը:՝




Լրահոս