
Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցելու։
Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանը։
«Ադրբեջանի հավաքականը հայտ չի ներկայացրել և չի ժամանել Հայաստան»,- ասել է նա։