
Երևանի ավագանին 54 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Ղարաբաղի կամ Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած, անհետ բացակայող ճանաչվածների ընտանիքի անդամների համար հանրային տրանսպորտը անվճար դարձնելու հարցը։
Նախագիծը ներկայացվել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության կողմից։
Նախագիծը ներկայացնող «Հանրային ձայն»-ի անդամ Վահե Եսայանը նշեց, որ այս արտոնությունը վերաբերում է բացառապես Երևանի հաշվառում ունեցողներին։