Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին` 10-րդ մրցափուլում, Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել Էրիկ Գասպարյանը:
Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է գրանցել Իսպանիայի ներկայացուցիչ Մաքսիմ Չիգաևի, Արամ Հակոբյանը` լեհ Բարտոժ Սոշկոյի, Էրիկ Օհանյանը` չեռնոգորացի Նիկտա Պետրովի, Շանթ Սարգսյանը` Անգլիան ներկայացնող Դանիել Ֆերնանդեսի, Գաբրիել Սարգսյանը` իսրայելցի Էյթան Ռոզենի հետ:
Մանուել Պետրոսյանն էլ սպիտակ խաղաքարերով պարտվել է լեհ Յակուբ Կոսակովսկիին:
Վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 7,5 միավորով բաժանում է 3-11-րդ տեղերը և առաջատար, սերբ Ալեքսանդր Ինջիչին զիջում է 1 միավոր:
Էրիկ Գասպարյանն ու Արամ Հակոբյանը 7-ական միավոր ունեն և բաժանում են 12-27-րդ տեղերը: