Վրաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղյալ համարել օտարերկրյա գործակալների մասին, ինչպես նաև ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Լրագրողի այն հարցին, թե կառավարությունը որոշակի հանգամանքներում կչեղարկի՞ այս օրենքները, Մդինարաձեն պատասխանել է.
«Ոչ, սա հատկապես վերաբերում է ԼԳԲՏ քարոզչությանը, քանի որ սա մի հարց է, որի շուրջ չեն կարող սակարկել մեզ հետ եվրաինտեգրմամբ»:
Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին ընդունել է օրենք օտարերկրյա գործակալների մասին, որը խզում է առաջացրել Արևմուտքի հետ հարաբերություններում։ Այս օրենքի պատճառով ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել հանրապետության դեմ։ Արդեն սեպտեմբերին հանրապետության խորհրդարանն ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք։ Այս օրենքը արժանացել է նաև Արևմուտքի քննադատությանը։ Օրենքի հիմնական նպատակն է պարզաբանել ամուսնության, անչափահասների որդեգրման և խնամակալության, սեռափոխության համար բժշկական ընթացակարգերի կիրառման հետ կապված հարցերը։ Բացի այդ, մայիսի 17-ը պաշտոնապես հայտարարված է Ընտանեկան սրբության և ծնողների հարգանքի օր։